ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն հոկտեմբերի 15-Մ. Հայրապետյանը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ Երևանի քաղաքապետարանը պաշտոնապես ճանաչել է և «սևով սպիտակի վրա» արձանագրել է, որ Չեխովի փ․, 15շ․, 20 հասցեում դատավոր Մանվել Շահվերդյանին պատկանող կառույցները հանդիսանում են ինքնակամ շինությունների, սակայն քաղաքապետարանը, ցուցաբերելով պաշտոնեական անգործություն, հրաժարվում է կիրառել օրենքով սահմանված իր լիազորությունները։
Իսկ ինչով է հայտնի դատավոր Մանվել Շահվերդյանը
Ինչպես հայտնի Է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և ևս 8 անձի վերաբերյալ քրեական գործը քննում Է դատավոր Մանվել Շահվերդյանը, որը նրա կալանքը օրերս երկարաձգեց։ Սա դեռ վերջը չէ։ 2021 թ. հունիսի 20-ին՝ դեռևս երեկոյան 20.00-ին, պետք է հրապարակվեր բժիշկ Արմեն Չարչյանի վերաբերյալ դատարանի որոշումը, որով պաշտպանական կողմը վիճարկում էր նրա ձերբակալության իրավաչափությունը։ Այդ ժամանակ վերջինիս պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Արամ Վարդևանյանը գրել էին, որ իրենց ժամ չի ասվել՝ երբ կկայանա որոշման հարցով հրապարակման դատական հետաձգված նիստը։ Այդ օրը՝ կեսգիշերն անց, 168.am-ը գրեց, որ նույն օրը՝ որոշման հրապարակման հայտարարված ժամից շուրջ կես ժամ առաջ, դատավոր Մանվել Շահվերդյանին իրավապահները առևանգում են խորհրդակցական սենյակից ու տանում։ Նրանից պահանջվում էր իրավաչափ ճանաչել բժշկի ձերբակալության իրավաչափությունը, ինչը դատավորը կտրուկ մերժում է՝ ասելով, որ նման հիմքեր չկան։ Տեսնելով, որ չեն կարողանում ազդել դատավորի վրա, նրան, փաստորեն, պահել էին պատանդի կարգավիճակում, որպեսզի թողնեն առավոտյան, երբ արդեն կքննվի բժշկին կալանավորելու հարցը, որպեսզի վերջինս ազատության մեջ չլինի։
Դեպքին անդրադարձել էր դատավորը ու հերքել հրապարակված տեղեկությունները։ Ավելին, ըստ 168-ի տեղեկությունների՝ դատավոր Մանվել Շահվերդյանի վերաբերյալ քրեական գործ կա նախաձեռնված, որով նա մեղադրյալի կարգավիճակ չունի։
Ավելին, նա է քննել վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման գործը և պատերազմում զոհվածի մորը ազատազրկման դատապարտել»։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․



























