Բոլոր քաղաքական ուժերը, նաև՝ Հանրապետականը, եթե քաղաքականության մեջ են, պետք է մտածեն հաղթելու մասին: Ի պատասխան այն հարցի, թե ինչպես է վերաբերում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, այս մասին նշեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Հիշեցնենք, որ Ծառուկյանն ասել էր, թե առաջիկա համապետական ընտրություններում հաղթանակը շրջանցելու է Մելիք Ադամյան փողոցը:
Սահակյանն ընդգծեց, թե Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն անմիջապես ՀՀԿ-ի մոտեցումներին պետք չէ կցել:
«Յուրաքանչյուր քաղաքական թիմ ինքն է որոշում իր ռազմավարությունը, մենք ել ենք ուզում առաջատար լինել, «Բարգավաճ Հայաստանն» էլ, «Դաշնակցությունն» էլ, բոլորն էլ, այլապես թիմի ձևավորումն ու նպատակի ցուցադրումն անտեղի կլինի», – նշեց նա: