Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 400 մարդ 40 երկրից. Երևանում մեկնարկել է Որակի ապահովման եվրոպական ֆորումը`EQAF 2026-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Հայաստան են ժամանել 40 երկրներից շուրջ 400 մարդիկեվրոպական առաջատար կրթական կառույցների ղեկավարներ, համալսարանների ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ և կրթական քաղաքականություն մշակողներ։

Նրանց բոլորին Հայաստան է բերել Որակի ապահովման եվրոպական ֆորումը` EQAF-ը, որը բարձրագույն կրթության որակի ապահովման ոլորտի միջազգային կարևորագույն միջոցառումներից մեկն է և Հայստանում անցկացվում է առաջին անգամ։ Ֆորումը Մերիդիան կենտրոնում հյուրընկալում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը։
Պոլիտեխնիկական համալսարանի միջազգայնացման և բարեփոխումների գծով պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցը բացման արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում կարևորեց, որ ֆորումը հայ ուսանողներին հնարավորություն կտա իրենց ձայնը լսելի դարձնել և փորձի փոխանակում իրականացնել։
Պրոռեկտորը ընդգծեց, որ բացի տեսանելիության և ճանաչելիության բարձրացումից Պոլիտեխնիկական համալսարանը այս ֆորումի արդյունքում նպատակ ունի տեղայնացնել կրթության որակի ապահովման Եվրոպական փորձը։

Այս տարի EQAF ֆորումի խորագիրն է «Որակի ապահովումը՝ հմտությունների, ձեռներեցության և նորարարության զարգացման համար, գործընկերություն աշխատանքի աշխարհի հետ»։ Ֆորումը նպատակ ունի քննարկաման հարթակ ստեղծել բարձրագույն կրթության և աշխատաշուկայի փոխգործակցության, փոփոխվող մասնագիտական պահանջներին կրթական ծրագրերի համապատասխանության, շրջանավարտների մրցունակության, գործատուների հետ համագործակցության նոր մեխանիզմների, ինչպես նաև նորարարությունն ու ձեռներեցությունը խթանող մոտեցումների և այլ հարցերի համար։

Լրագրողների հետ զրույցում պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը ընդգծեց, որ Հայաստանի անկախ պատմության ընթացքում առաջին անգամ է, որ ֆորումը կազմակերպող եվրոպական բարձրագույն կրթության չորս հեղինակավոր կառույցները՝ Եվրոպական համալսարանների ասոցիացիան, Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիան, Բարձրագույն կրթության կիրառական գիտությունների եվրոպական ասոցիացիան և Եվրոպական ուսանողական միությունը հյուրընկալվում են Հայաստանի Հանրապետությունում։ Նրա խոսքով դա հնավոր է դարձել Պոլիտեխնիկական համալսարանի միջազգային համագործակցության մեջ շարունական ներգրավվածության շնորհիվ։

Ֆորումի բացման արարողության ժամանակ ռեկտոր Գոռ Վարդանյանը նաև պատմեց EQAF 2026-ի համար ընտրված վիզուալ լուծման մասին։ Այն պատկերում է Պոլիտեխնիկական համալսարանի շենքի ճարտարապետական առանձնահատկութուն հանդիսացող կամարները, որոնք խորհրդանշում են որակ, հմտություններ, նորարաություն և գործընկերություն։

Ֆորումը դեռ կշարունակվի նոյեմբերի 19-ին և 20-ին Մերիդիան կենտրոնում։ Եռօրյա ֆորումի շրջանակում նախատեսված են լիագումար և զուգահեռ նիստեր, թեմատիկ աշխատաժողովներ, հետազոտությունների և գործնական փորձի ներկայացումներ և մասնագիտական քննարկումներ, որոնք միտված կլինեն բարձրագույն կրթության որոկի ապահովմանը։




Մամուլի Տեսություն

Լրահոս