Armenian text to speach

Անձրևներ և ուժեղ քամի․ եղանակի կանխատեսումը առաջիկա օրերի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի  19-ի ցերեկը, 20-ի գիշերը, 22-ին, 23-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 22-ի ցերեկը առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։ Նոյեմբերի 19-ի գիշերը, 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 19-21-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում`

Նոյեմբերի   19-ի ցերեկը, 22-ին, 23-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Նոյեմբերի 19-ի գիշերը, 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի նոյեմբերի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    18.5°C (1966թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝    -9.4°C (2001թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝  5.4°C



Մամուլի Տեսություն

Լրահոս