ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը պատմական որոշմամբ արձանագրել է, որ Մյանմարը ցեղասպանություն է իրականացրել ռոհինջա մահմեդական փոքրամասնության նկատմամբ։ Սա դատարանի՝ իր 80-ամյա պատմության ընթացքում առաջին դեպքն է, երբ պետությունը ճանաչվում է ցեղասպանության համար պատասխանատու։
Դատարանը 9 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ եզրակացրել է, որ 2016-2017 թվականներին Մյանմայի զինված ուժերի գործողությունները, այդ թվում՝ սպանությունները, բռնությունները և բնակչության բռնի տեղահանումը, վկայում են ռոհինջա ժողովրդին ոչնչացնելու մտադրության մասին։
Գործը 2019 թվականին դատարան էր ներկայացրել Գամբիան։ Դատարանը Մյանմայից պահանջել է ապահովել ռոհինջաների անվտանգ և կամավոր վերադարձը, ընտանիքների վերամիավորումը և նրանց իրավունքների պաշտպանությունը։
Ավելի քան 740 հազար ռոհինջա ստիպված է եղել լքել Մյանման և ապաստանել Բանգլադեշում, որտեղ փախստականների ճամբարներում այժմ բնակվում է ավելի քան 1,2 միլիոն մարդ։
Դատարանի որոշումները վերջնական և պարտադիր են, սակայն դրանց կատարումն ապահովելու ուղղակի մեխանիզմ դատարանը չունի։
Անի Վարդանյան






















