«Մենք միտում չունենք խզելու Ռուսաստանի հետ հարաբերությունները, ճգնաժամ ստեղծել կամ կամուրջներ այրել։ Ռուսաստանը շարուաակում է կարևոր գործընկեր մնալ Հայաստանի համար»։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել է ՀՀ ԱԳՄԱ փոխնախարար Վահնն Կոստանյանը։
ՀՀ ԱԳՄԱ փոխնախարար Վահան Կոստանյանը հայտնել է, թե վարչապետ Փաշինյանը ինչ օրակարգով է գնում Մոսկվա դեկտեմբերի 3-ին.
«Մեր օրակարգն է վերանայել խնդիրները, որոնք վերջին ժամանակաշրջանում կուտակված են հայ-ռուսական հարաբերություններում»։
Կոստանյանն ընդգծել է, թե Հայաստանը հույս ունի, որ ռուս գործընկերները ևս նույն մոտեցումն ունեն առաջիկա հանդիպման նախապատրաստման հարցում, և Մոսկվայում քննարկումները կանցնեն գործընկերային մթնոլորտում։




























