Փաստաբան Հովհաննես Խուդոյանը մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Փաշինյանի՝ օրերոս հրապարակած նոր Սահմանադրության նախագծի որոշ դրույթների։
Անդրադառնալով նոր Սահմանադրության ՀՀ քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունից դատարանով զրկելու դրույթին՝ փաստաբանը նշել է․
«Ցանկացած անձ, ով զինվորական ծառայություն է անցել այսօրվա իրենց ասած Ադրբեջանի տարածքում, այսինքն՝ Արցախում, ըստ Ադրբեջանի՝ հանցագործ է: Հայաստանում քաղաքացիությունից զրկվելուց հետո կարող է հանձնվել Ադրբեջանին»։




























