Armenian text to speach

Ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով․ ինչ է սպասվում առաջիկա օրերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 26-28-ը, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի  29-ի ուշ երեկոյան ժամերին, 30-ին առանձին շրջաններոում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում՝ ձյան և թաց ձյան տեսքով։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, 26-ի գիշերը՝ 8-10 աստիճանով։

Երևան քաղաքում`

Նոյեմբերի  26-28-ը, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ժամերին, 30-ի գիշերը և առավոտյան սպասվում է անձրև։

Երևան քաղաքի նոյեմբերի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    15.8°C (1968թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝       -13.1°C (1992թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝     3.3°C



Մամուլի Տեսություն

Լրահոս