Armenian text to speach

Bloomberg. ԱՄՆ զինված ուժերը կարող են կորցնել գրեթե 500 հրթիռ առանց Կոնգրեսի հաստատման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ զինված ուժերը կարող են կորցնել հարյուրավոր հրթիռներ՝ Իրանի դեմ պատերազմի հետևանքով սպառված իրենց զինանոցը համալրելու համար, եթե օրենսդիրները չհաստատեն լայնածավալ զենքի գնման ֆինանսավորումը, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով Սպիտակ տան կառավարման և բյուջեի գրասենյակի փաստաթղթերին։

Ըստ տեղեկությունների՝ ԱՄՆ վարչակազմը փորձում է համոզել օրենսդիրներին ժամանակավոր դաշնային ֆինանսավորման օրինագծում ներառել դրույթներ, որոնք թույլ կտան Պենտագոնին գնել անհրաժեշտ զենքը։

Հակառակ դեպքում, ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կարող է կորցնել 347 JASSM թևավոր հրթիռ և ստիպված լինել գնել 12 SM-3 Block IIA զենիթային հրթիռ՝ 136-ի փոխարեն։ Պենտագոնը նաև չի կարողանա ձեռք բերել Tomahawk թևավոր հրթիռների անհրաժեշտ քանակը, նշել է կառավարման և բյուջեի գրասենյակը։




Մամուլի Տեսություն

Լրահոս