ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձերբակալել են պատանուն մարմնական վնասվածք պատճառած անձին, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 22։06-ին, բժշկական կենտրոններից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ կտրած վերքով բուժհաստատություն է տեղափոխվել 15-ամյա պատանի։
Պարզվել է, որ պատանին վնասվածքը ստացել է Երևանի Սմբատ Տարոնցու փողոցում՝ գումարային հարցերի շուրջ ծագած վեճի ժամանակ։
Նանիկ Աղասյան
Մանրամասները՝ տեսանյութում․






















