Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 4 հոդվածով մեղադրվող «Մանախ»-ը դատարանից տուն գնաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արթուր Այվազյանը շուրջ երկու ամիս կալանքի տակ մնալուց հետո վերադարձավ տուն։ Նոյեմբերի 26-ին դատավոր Սարգիս Հովհաննիսյանի նախագահությամբ դատարանը քննիչի միջնորդությունը բավարարել է մասնակի՝ Այվազյանի նկատմամբ կիրառելով տնային կալանք՝ 5 միլիոն դրամ գրավի համակցությամբ։ Հիշեցնենք, որ Արթուր Այվազյանը ձերբակալվել էր հոկտեմբերի 1-ին՝ հրազենային վնասվածքի ենթադրյալ դեպքի առնչությամբ։

ArmLur.am-ը պարզեց, որ Այվազյանին մեղադրանք է առաջադրվել միանգամից 4 հոդված ՀՀ Քրեական օրենսգրքի.

• 195-րդ հոդվածի 1-ին մասով՝ ֆիզիկական ներգործություն,

• 335-րդ հոդվածի 1-ին մասով՝ հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառություն,

• 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ զենքի կամ համապատասխան առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառել,

• 503.1-ին հոդվածով՝ փորձաքննությունից կամ նմուշներ ներկայացնելուց հրաժարվել կամ խուսափել։

Առավել ծանր մեղադրանքով նախատեսված է ազատազրկում՝ 5-ից 10 տարի ժամկետով։ Ուշագրավ է, որ վերջին հոդվածը ՀՀ քրեական օրենսգրքում ավելացվել է ընդամենը ամիսներ առաջ՝ 2026 թվականի հուլիսի 3-ին ընդունված օրենքով։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին՝ կեսգիշերն անց, Այնթապ գյուղի 17-րդ փողոցի տներից մեկի մոտ 54-ամյա տղամարդը վիճաբանել է ընկերոջ՝ Նոր Կյուրին գյուղի 49-ամյա բնակչի հետ, որի ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել իրար։

Այնուհետև շարունակվել է վիճաբանությունը, որի ընթացքում 49-ամյա տղամարդն իր մոտ ապօրինի պահվող հրացանով կրակել և մարմնական վնասվածք է պատճառել նրան։ Կրակողը, ըստ պաշտոնական նախնական վարկածի, հենց Արթուր Այվազյանն է եղել իր ընկերոջն է կրակել:

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունիսին էլ Այվազյանը ձերբակալվել էր։ Այն ժամանակ նրան մեղադրանք էր առաջադրվել Facebook-ի ուղիղ եթերում հայհոյանքներ և բռնության սպառնալիքներ հնչեցնելու գործով, և դատարանը նրա նկատմամբ կալանք էր կիրառել՝ խոսելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում․




Մամուլի Տեսություն

Լրահոս