Armenian text to speach

Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 5 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վճռաբեկ դատարանը բավարարել է Դավիթ Համբարձումյանի մասով Դատախազության բողոքը. վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում` 5 տարի 4 ամիս 18 օր ժամկետով։ Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազությունից։

Վճռաբեկ դատարանը 2026 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ Դավիթ Համբարձումյանի մասով ամբողջությամբ բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը՝ բեկանելով նրա մասով Վերաքննիչ քրեական դատարանի 2026 թվականի հունիսի 25-ի որոշումը և օրինական ուժ է տվել Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 23-ի դատավճռին։

Դավիթ Համբարձումյանի նկատմամբ զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության համար նշանակված 6 տարի 3 ամիս ազատազրկմանը հաշվակցվել է անազատության մեջ գտնվելու 10 ամիս 12 օրը, և վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում՝ 5 տարի 4 ամիս 18 օր ժամկետով։




Մամուլի Տեսություն

Լրահոս