«Հարգելի Իվան Վոլինկին
«Ноев Ковчег» ռուսալեզու պարբերականին տված ձեր հարցազրույցում Դուք ասել եք, որ պետք է զբաղվեք Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս – հայկական հարաբերությունների մեջ՝ օրինակ բերելով Ռուսաստանում ՀԿ-ների գործունեությունը կարգավորելու մասին նոր ընդունված օրենքը։
Կցանկանայի Ձեր ուշադրությունը գրավել այն փաստի վրա, որ ՀԿ-ները չեն հանդիսանում միջազգային իրավունքի սուբյեկտ, հետևաբար նրանց գործողությունը չի կարող անմիջական ազդեցություն ունենալ դիվանագիտական հարաբերությունների վրա։
Ինչ վերաբերում է հայ – ռուսական բարեկամության դեմ ուղղված գործողություններին, ապա կարծում եմ, որ դրա դեմ պայքարի լավագույն միջոցն է հավասարը հավասարին դիվանագիտական հարաբերություններ վարելը, և ոչ թե Հայաստանի Հանրապետությունը դիտարկել կամայական ցանկություններ իրականացնելու վայր։
Ըստ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, մարդն իրավունք ունի արտահայտել իր ազատ խոսքը։ Հետագայում այսպիսի խնդիրներից զերծ մնալու նպատակով, կցանկանայի Ձեր և Հայաստանում այլ արտակարգ և լիազոր դեսպանների ուշադրությունը գրավել 1961թ․ ապրիլի 18-ին կնքված Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի Կոնվեկցիայի 41-րդ․ հոդվածի 1-ին մասի վրա։ Ստորև ներկայացնում եմ վերը նշված հոդվածը․
ՀՈԴՎԱԾ 41 1. Առանց վնասելու իրենց արտոնություններն ու իմունիտետները, այդ արտոնություններից և իմունիտետներից օգտվող բոլոր անձինք պարտավոր են հարգել նստավայր պետության օրենքները և որոշումները։ Նրանք նաև պարտավոր են չմիջամտել այդ պետության ներքին գործերին։
Միջազգային հարաբերությունների` ուսանող Դավիթ Հարությունյան