Ես երջանիկ եմ, երբ երգում եմ, ոչ թե կրակում. Օկուջավա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

90 տարի առաջ մայիսի 9-ին ծնվել է հեղինակային ելքի հանրահայտ ռուս վարպետ Բուլատ Օկուջավան:

«Ես երջանիկ եմ, երբ երգում եմ, այլ ոչ թե կրակում»,-այսպես է վերտառել BBC-ն մեծ բանաստեղծի և երգչի մասին իր հոդվածը, որում հղում կա 1993-ին Լոնդոնում գտնվող Օկուջավայի հետ հարցազրույցին:

«Օկուջավան` նուրբ, խաղաղ քնարերգու է, որը չէր ձգտում ո՛չ քննադատությանը, ո՛չ քաղաքականությանը, որի հասարակ խոսքերի հետևում, սակայն, հայտնվում էր չհորինված և զուսպ ճշմարտությունը՝ սիրո, բարեկամության և կյանքի մասին», – ասվում է հոդվածում»:

Ըստ հոդվածի հեղինակի՝ բոլոր կարգախոսների և բարձրագոչ կոչերի արժեզրկման մեր ժամանակաշրջանում հենց Օկուջավայի հանգիստ ճշմարտությունն է թվում ամենահստակը, ճշգրիտը և ամենաանհրաժեշտը:




Լրահոս