![](https://armlur.am/wp-content/uploads/2012/01/09//16249.jpg)
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ Սոչիում առաջիկայում հնարավոր է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ” Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը: Ինչպես հաղորդում է “”Արմենպրես””-ը, լրատվամիջոցները նախագահների հնարավոր հանդիպման ամսաթիվ են նշում հունվարի 23-ը: Հանդիպման օրակարգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է: Սա նման ձևաչափով նախագահների 10-րդ հանդիպումը կլինի: Վերջին անգամ նման եռակողմ հանդիպում կայացել է 2011 թվականի հունիսի 24-ին Կազանում: