Աստղագուշակ մայիսի 11-ի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ. Մեծ է ռոմանտիկ հրապույր ունենալու հավանականությունը’ համակրանքը արագ կվերածվի ավելի լուրջ զգացմունքի:
Ժամանակ գտեք ընտանիքի անդամների հետ շփումների, ազգակցական կապերն ամրապնդելու համար: 


Ցուլ. Նշանի առավել գործունյա ներկայացուցիչների մոտ շանս կառաջանա ստանալ ազդեցիկ անձանց հովանավորությունը, նվաճել նրանց հարգանքն ու համակրանքը:
Այսօր ձևավորվող հարաբերություններում կարող է առկա լինել հաշվարկի պահը: 


Երկվորյակներ. Համառություն դրսևորեք և շատ շուտով դուք բավական գայթակղիչ և խոստումնալից առաջարկ կստանաք:
Տարաձայնություններ չեն ծագի մտերիմների հետ, այսօր կարող են լուծվել բազմաթիվ խրթին հարցեր: 


Խեցգետին. Օրը խոստանում է հաջողություններ աշխատանքում, հավանական է շռայլ վարձատրություն նախկինում արված ինչ-որ աշխատանքային սխրանքների դիմաց: Բեղմնավոր են ստացվում պետական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ շփումները, իրավաբանական վեճերը կլուծվեն ձեր օգտին:

Առյուծ. Շատ վտանգավոր կլինի անձնական և գործնական շահերը համատեղելը, դրա հետ մեկտեղ էլ օրը կատեգորիկ չի համապատասխանում ծառայողական սիրավեպ սկսելուն: Եթե չեք ցանկանում հիմար իրավիճակների մեջ հայտնվել, ապա պետք է հրաժարվեք սիրախաղերից ու ամեն տեսակի կոկետություններից: 


Կույս.  Զգոն եղեք’ միայն այդ կերպ դուք կկարողանաք ձեր անբարյացկամներին ջրի երես հանել:
Ուրախացնում է մտերիմների հետ հարաբերություններում չպարզաբանված բաների, չհասկացվածության բացակայությունը: 


Կշեռք. Շրջապատի մարդկանց մոտ կարող է բացասական ռեակցիա առաջացնել նաև արդեն ծանոք ճանապարհով գնալուն, եղած ավանդույթներին հետևելուն ձեր հակառակվելը: Ընդ որում, ձեր բոլոր փորձարարությունները պսակվում են հաջողությամբ:

Կարիճ. Օրը հարմար է բնակավայրը փոխելու, ինչպես նաև վերանորոգում սկսելու համար: Հնարավոր է, որ ձեր ազգականերից որևէ մեկի մասին լուրեր ստանաք: Երեկոն ավելի նպատակահարմար է ընտանիքի հետ անցկացնել:

Աղեղնավոր.  Հեշտությամբ են հաստատվում ծանոթությունները: Այսօր սկսած հարաբերությունները, ինչպես անձնական, այնպես էլ’ գործնական, կլինեն երկարատև և լուրջ, եթե դուք դա ցանկանաք:

Այծեղջյուր. Դուք շանս ունեք գտնել գործընկերների, ում հետ համագործակցությունը կօգնի էապես բարձրացնել ձեր կենսամակարդակը:
Երբեմն դուք կորցնում եք ձեր նրբանկատությունը, անտարբերություն եք ցուցաբերում ուրիշների զգացմունքների նկատմամբ: 


Ջրհոս. Վճռական եղեք ձեր տեսակետն առաջ տանելիս’ այն առավել մոտ է ճշմարտությանը, և շրջապատը ստիպված է լինելու վաղ թե ուշ դա խոստովանել:
Ցավոք, հնարավոր են մտերիմների հետ տարաձայնություններ: 

ՁկներՀնարավոր են չպլանավորած ուղևորություններ, այդ թվում և’ հեռավոր: Չեն բացառվում և հետաքրքիր հանդիպումներ, նոր ծանոթությունները: Ցանկալի չէ հեռու գնացող պլաններ կազմելը շուտով նոր տեղեկություններ կստանաք, որոնք կստիպեն վերանայել դրանք:




Լրահոս