Այսօր ԱԺ-ում արտահերթ նիստ կգումարվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկելու են Կառավարության կողմից ներկայացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին հարցը:

Նշենք, որ աույն նախագծի ընդունման դեպքում, մինչև Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի` 2014 թվականի ապրիլի 2-ի  որոշման ամբողջական կատարումն ապահովող իրավական ակտերի ընդունումը, կկասեցվի օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը: Ըստ այդմ, անձինք կազատվեն նախկին ժամանակահատվածի համար պարտադիր կուտակային վճարը չկատարելու կամ ուշացումով կատարելու համար օրենքով նախատեսված պատասխանատվությունից:

Հավելենք նաև, որ այսօրվա նիստում իրենց առաջարկությունները կներկայացնեն նաև ԱԺ 4 ոչ իշխանական ուժերը: Այսօրվա նիստի ընթացքում քննարկման են  ներկայացվելու նաև օրենսդրական մի շարք փոփոխությունների փաթեթներ: 




Լրահոս