Կկրճատվի վարորդական իրավունքի ստացման ընթացքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանը կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանից հրահանգ ստացավ ավելի պարզեցնել վարորդական իրավունքի ստացման ընթացքը: Ըստ վարչապետի՝ եթե նախկինում դրանց ստացման համար պահանջվում էր մեկ ժամ, ապա այսօր այն պետք է տևի առավելագույնը քսան րոպե:Վարչապետը նիստի սկզբում տեղեկացրեց, որ այսօր մեքենայի տեխնիկական զննման կնիքի առկայությունն այլևս պարտադիր չէ եւ պետավտոտեսուչներn իրավունք չունեն վարորդներից պահանջել այն:”Քաղաքացին իր ֆինանսական պարտականությունները կատարելով՝ կարող է հանգիստ այն փակցնել մեքենայի վրա”,- ասաց վարչապետը:




Լրահոս