Իր կամքով որևէ մեկը կուտակայինին գումար չի տալու. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, երեկ ԱԺ-ն քվեարկությամբ որոշեց, որ Կուտակային պարտադիր կենսաթոշակային համակարգից չօգտվելու համար աշխատողը գործատուին պետք է դիմում գրի` խնդրելով իր աշխատանքից պահումներ չկատարել:

Այս առիթով Armlur.am-ը երիտասարդներից հետաքրքրվեց, թե ինչպես են վերաբերվում կամավոր կերպով վճարումներ կատարելու տարբերակին:

Պարզվեց, որ երևանցիները շարունակում են կտրականապես դեմ արտահայտվել վճարումներ կատարելու առաջարկին և հնարավորն են անելու` ավելորդ գումար կորցնելուց խուսափելու ուղղությամբ:

Մարդիկ շարունակում են վստահ չլինել, թե երբևէ իրենց կուտակած գումարները հետ կստանան:

Տաթև Հարությունայն, Աշոտ Գաբրիելյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս