Շտապօգնության հասանելիության բարելավման երկամյա դրամաշնորհային ծրագիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 19-ին ԱՄՆ–ի և Հայաստանի առողջապահության միջև շտապ օգնության ծառայությունների հասանելիության բարելավման մասին երկամյա դրամաշնորհային պայմանագիր է կնքվել։ Ըստ armlur.am -ին փոխանցած դեսպանատան հաղորդագրության՝ պայմանագիրն ստորագրել են Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջաթինդեր Չիման և Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը։ Արարողությանը ներկա են եղել նաև ՀՀ Կառավարության և ԱՄՆ առաքելության ներկայացուցիչներ:Երկամյա դրամաշնորհը 2010թ օգոստոսին ԱՄՆ ՄԶԳ և ՀՀ Կառավարության միջև ստորագրված առողջապահական և սոցիալական բարեփոխումների շուրջ օժանդակության համաձայնագրի մասն է հանդիսանում:”Շտապ օգնության ծառայությունների հասանելիության բարելավման” դրամաշնորհային ծրագրի նպատակներն են բարելավել շտապ օգնության ծառայությունների վերաբերյալ հանրային իրազեկումը տեղական լրատվամիջոցների, հասարակական կազմակերպություների և մասնագիտական ասոցիացիաների միջոցով, բարելավել շտապ օգնության ծառայությունների վերահսկմանն ու Հայաստանի հանրային առողջապահության վրա շտապ օգնության ծառայությունների բարեփոխումների ընդհանուր ազդեցության գնահատմանն ուղղված` Առողջապահոության նախարարության կարողությունները:Ծրագրի նպատակներից է նաև տեխնիկական փորձագիտություն տրամադրել Առողջապահության նախարարությանը` միջազգային ստանդարտներին համապատասխան Հայաստանի շտապ օգնության ծառայությունների հետագա զարգացման ռազմավարության մշակման համար, ինչպես նաև օժանդակել Առողջապահության նախարարության աշխատակազմի շարունակական մասնագիտական զարգացմանը` Հայաստանի շտապ օգնության ծառայությունների շարունակական կայունությունն ապահովելու նպատակով:




Լրահոս