ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2014թ. մայիսի 14-ի հրամանագրով՝ Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, համատեղության կարգով, նշանակվել է Կուբայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մեխիկո):
ՀՀ Նախագահի աշխատակազմ