ՇՈՒՏՈՎ ԿԲԵՐԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս դեկտեմբերի 24-ին գրել էինք, որ համաձայն իր ռուսական աղբյուրների` «Հայռուսգազարդ» ընկերության Արտաշատի տեղամասի նախկին պետ Հովհաննես Ղազարյանի` Գազի Հովոյի որդուն` Վիլենին, ձերբակալել են: Մենք տեղեկացրել էինք, որ ՀՀ ոստիկանությունը հատուկ խումբ էր գործուղել Օդեսա` նրան ձերբակալելու համար: Հիշեցնենք, որ Վիլենը մեղադրվում է սպանության փորձ կատարելու մեջ: Նրան ձերբակալել են ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի որդու եւ եղբորորդու հետ տեղի ունեցած բախումների համար, որի ժամանակ կրակոցներ էին հնչել: Երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ գործը դարձյալ գտնվում է փաստաթղթերի պատրաստման փուլում: Վիլենին շուտով էքստրադիցիա կանեն` կտեղափոխեն Հայաստան:




Լրահոս