Ուկրաինական նավթագազային Burisma ընկերության տնօրենների խորհրդի կազմում ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի կրտսեր որդու ներգրավված լինելը չի առնչվում ամերիկյան վարչախմբի գործունեության հետ:
Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը, այս մասին լրագրողներին է հայտարարել Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին:
«Խանտեր Բայդենը, ինչպես և փոխնախագահի ընտանիքի բոլոր անդամները, մասնավոր անձ է: Եվ այն, թե որտեղ է նա աշխատում, չի նշանակում որևէ աջակցություն վարչակազմի, նախագահի կամ փոխնախագահի կողմից», – ասել է Քարնին:
Նախօրեին Burisma-ն հայտարարել էր Բայդեն կրտսերի` իր տնօրենների խորհրդի կազմ մտնելու մասին: Հայտարարության համաձայն՝ Հանտեր Բայդենն ընկերությունում կղեկավարի իրավաբանական բլոկը և կզբաղվի միջազգային կազմակերպություններում ընկերության առաջխաղացմամբ: