Երգչուհի Անահիտ Շահբազյանը` իր ասպետի ու առաջիկա անելիքների մասին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անահիտ Շահբազյանը հայ մի քանի երգիչների հետ  Պաշտպանության նախարարության հրավերով արդեն երեք օր է` մի քանի զորամասերով համերգներով են հանդես գալիս: Armlur.am-ի հետ զրույցում երգչուհին ասաց, որ զինվորների համար կատարում են թե հայրենասիրական երգեր, թե  այլ ժանրի ստեղծագործություններ: Թեև  երգչուհին  ջազային  երգչուհի է, բայց կատարում է  նաև այլ ժանրի  երգեր:

«Ես իմ գործունեությունը սկսել եմ որպես էստրադային երգչուհի, բայց  հետո հասկացա, որ ջազն ուրիշ մի երաժշտություն է, որով ավելի լուրջ պետք  է զբաղվել»,- անկեղծացավ երգչուհին:

Ինչ վերաբերում է  ջազի` հասարակության ընկալմանը, Անահիտը դրան չի սպասում: Նա կարծում է` արտիստը պետք  է այնքան  լավ արտիստ ու երգչուհի լինի, որ   հասարակությունը ընդունի նրա երգացանկը: «Ես կարևորում եմ մնայունն ու որակյալը, չեմ անում այն, ինչ դուր է գալիս մարդկանց, այլ անում են այն, ինչ ինձ է դուր գալիս»,- ասաց  մեր զրուցակիցը:

Անահիտ Շահբազյանը ցանկություն ունի մասնակցել Եվրատեսիլ մրցույթին, բայց առայժմ  դրա մասին չի մտածում, քանի որ իր առջև դրել է խնդիրներ: «Ունեմ ջազային  իմ նորաստեղծ խումբը, որի հետ  փորձում ենք մնայուն արժեքներ ստեղծել»,-  մանրամասնեց երգչուհին:

շահբազ

12223

32323232

Երգչուհուց  նաև հետաքրքրվեցինք` բացի ստեղծագործական փոփոխություններից, անձնական կյանքում  նորություններ կլինեն: «Դե, առայժմ, չկան նորություններ»,- ասաց  երիտասարդ ստեղծագործողը, հավելելով, որ  առայժմ նա իր կյանքի կեսին  չի գտել:

Սոնա Դավթյան




Լրահոս