Օրերս Armlur.am-ը հայտնել էր, որ իր տեղեկություններով` ՊՆ Արմավիրի N զորամասում 19-ամյա զինծառայող Ա. Մ.ն ուղեղի ցնցում է ստացել, ապա կորցրել հիշողությունը այն բանից հետո, երբ նրա անմիջական պետը` Լիպարիտ Մուշեղյանը, հարվածել է նրան:
Երևանի կայազորի զինվորական դատախազի տեղակալ Տիգրան Հարությունյանն Armlur.am-ին հայտնեց, որ հրապարակման հիման վրա գործին տրվել է ընթացք, և այս առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Հիշեցնենք նաև, որ, ըստ մեր հավաստի տեղեկությունների՝ Լիպարիտ Մուշեղյանը պարբերաբար բռնություն է կիրառել զինծառայողների նկատմամբ:
Տաթև Հարությունյան