Այսօր Հայաստանի ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՓԾ փրկարար ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում, ինչպես նաեւ Հրազդանի, Աշտարակի եւ Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատներում:
ԱԻ նախարար Ա. Երիցյանն անձամբ հանդիպում եւ հարցազրույցներ է անցկացնում նախարարության համակարգում աշխատելու համար դիմած քաղաքացիների հետ: