ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ պետական պահպանության անձանց հետ կապված ծախսերի քննարկմանը և հիշեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին:
«Նախկին վարչապետը ինքնաթիռներով մեկնում էր այլ երկրներ՝ հարկատուների հաշվին եւ այդ ծախսերը չէին երևում»,-նշեց նա:
Նրա խոսքով, այդ ծախսերը գաղտնի չպետք է լինեն եւ առաջարկեց օրենքը հետ ուղարկել կառավարություն՝ լրամշակելու համար:
«Ծախսեր են անում գաղտնի գրիֆի տակ, սա անընդունելի է, սա պետք է հանրությանը հայտնի լինի»,-հայտարարեց Զոհրաբյանը: