Տիեզերանավը վթարվել է, նրա բեկորներն ընկել են երկրագնդի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Պրոտոն-M» տիեզերանավը, որն իր թռիչքը մեկնարկել է  Բայկոնուր տիեզերակայանից ուրբաթ գիշերը, այրվել է մթնոլորտի խիտ շերտերում, սակայն դրա բեկորները հասել են երկրագնդին. հայտնում РБК-ն:

«Տիեզերանավի առանձին մանր բեկորներ կարող էին ընկնել երկրագնդի վրա: Անկման վայրը ճշտվում է», – հայտնել է Դաշնային տիեզերական գործակալության ներկայացուցիչը:

Տիեզերանավի շարժիչի երրորդ աստիճանը շարքից դուրս է եկել 161 կմ բարձրության վրա իր թռիչքուղուց «Պրոտոն-M»-ի շեղվելու պատճառով: Սա Ռուսաստանի 10-րդ տիեզերական մեկնարկն էր՝ տարեսկզբից սկսած: «Պրոտոն-M»-ի նախորդ վթարը տեղի էր ունեցել 2013թ. հունիսին, երբ մեկնարկից 1 րոպե անց այն ընկել էր Բայկոնուրի տարածքում:




Լրահոս