Կալիֆորնիայի Սան-Դիեգո շրջանում չորեքշաբթի սկսված բնական հրդեհների պատճառով 30 տուն է ոչնչացվել. հայտնում է itar-tass-ը:
Շրջանի իշխանություններն արտակարգ իրավիճակ են հայտարարել: Տարածաշրջանում միաժամանակ գրանցվել է հրկիզման 4 օջախ: Կրակը տարածվել է ավելի քան 600 հեկտարի վրա, փոխանցվել Կարլսբադ քաղաքի բնակելի տներին:
Տուժած տարածաշրջանից շտապ կարգով իրականացվում է բնակչության տարհանումը: Սան-Դիեգոյի շրջանի վրա ծուխ է կանգնած: Ճանապարհներին լորջ խցանւմներ են առաջացել, վառելիքի լցակայաններում հերթեր են կուտակվել: