Անգլիայի գավաթում հաղթելու դեպքում` մրցաշրջանը հաջողված կլինի. Օզիլ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արսենալ»-ի կիսապաշտպան Մեզութ Օզիլը վստահ է, որ Անգլիայի գավաթի խաղարկությունում թիմի հաղթանակի դեպքում այս մրցաշրջանը կարելի է հաջողված համարել: Շաբաթ օրը նրանք վճռորոշ խաղում կհանդիպեն «Հալլ սիթի»-ին, հայտնում է Daily Mail-ը:

«Մենք հայտնվել ենք եզրափակչում և ցանկանում ենք հաղթել այն: Ես վստահ եմ, որ մեզ մոտ ամեն ինչ կստացվի: Տիտղոսի նվաճումը շատ կարևոր է ֆուտբոլիստների և երկրպագուների համար, որոնք վաղուց էին դրան սպասում: Մենք հպարտանում ենք «Արսենալ»-ի ելույթներով. ակումբը հայտնվեց Չեմպինների լիգայի և Անգլիայի գավաթի խաղարկություններում: Եթե հաղթենք` դա կլինի ամենալավ մրցաշրջանը», – նշել է նա:




Լրահոս