ՍԿՍՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 24-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվելու է «Ո՞ւր է իմ տղամարդը» հեռուստասերիալի նախկին դերասանուհի Անժելա Սարգսյանի «տղամարդու»` Կարեն Արայանի դատաքննությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել Քր.օրենսգրքի 144 հոդվածի (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) հատկանիշներով: «Ժողովուրդ»-ի` Անժելայի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ Անժելան փաստաբանի հետ ներկայանալու է դատարան: Ի դեպ,  այս գործը դատավոր  Մխիթար Պապոյանի վարույթում է, որն այս պահին քննում է ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի գործը: Չի բացառվում, որ դատական նիստերն ընթանան դռնփակ:




Լրահոս