Ամերիկացի աստղեր Ջեննիֆեր Լոպեսն ու Պիտբուլը, բրազիլացի երգչուհի Կալուդիա Լեյտտեի մասնակցությամբ, FIFA 2014-ի աշխարհի առաջնության հիմնի ՝ We Are One (Ole Ola) «Բոլորս մեկ ենք» երգի տեսահոլովակի շնորհանդեսն են արել համացացնում:
Երգը կկատարվի անգլերեն և պորտուգալերեն: Տեսահոլովակի նկարահանումներն անցկացվել են Ֆլորիդայում, սակայն շեշտադրումը կլինի բացառապես բրազիլական:
Աստղային եռյակը հիմնը կկատարի հունիսի 12-ին՝ գավաթի բացման հանդիսավոր արարողության ժամանակ ՝ Սան Պաուլոյում:
Ռեփեր Պիտբուլը պատմել է, որ երբ 2013-ին Ֆիֆայի կազմակերպիչների կողմից Ջենիֆեր Լոպեսի հետ առաջնության հիմնը կատարելու առաջարկություն է ստացելէ երեխայի պես սկսել է թռչկոտել, ու հույս է հայտնել, որ Լոպեսի հետ իր դուետը դիտումների քանակով կգերազանցի Շակիրայի «Waka, waka» -ին:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը տեղի կունենա Բրազիլիայում՝ հունիսի 12-ից մինչև հուլիսի 13-ը:
FIFA 2014 -ի Պիտբուլի և Լոպեսի «We are one. Ole,ole» և FIFA 2010-ի՝ Շակիրայի՝ «Waka, waka» տեսահոլովակները կարող եք դիտել ստորև: