«Քառյակը» միասնական հանրահավաք կանցկացնի. Լ. Զուրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերը նախաձեռնում են հանդիպումներ անցկացնել քաղաքացիների հետ: Այս մասին «քառյակի» նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Նրա խոսքով, մեկ շաբաթվա ընթացքում չորս ուժերը պետք է  ձևավորեն քաղաքական օրակարգ և պահանջների ցանկ: Նա հայտնեց, որ իրենք պատրաստվում են հանդիպել քաղաքացիների հետ և վերջիններիս մասնակից դարձնել քաղաքական իրադարձություններին:

«Մենք որոշել ենք, որ կանցկացնենք հանրահավաք, որի նպատակը կլինի հենց այս քաղաքական օրակարգի իրականացումը: Թե դա երբ կլինի, դեռ պարզ չէ, բայց որ կլինի` դա միասնական դիրքորոշում է», – ընդգծեց նա:




Լրահոս