Առաջիկայում պարզ կլինի` երբ է Շանթ Հարությունյանի որդու դատական առաջին նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շանթ Հարությունյանի կինը` Ռուզան Բադալյանը, armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ իր որդին մեղավոր չէ, և նա խուլիգանական արարք չի արել:

Տիկին Բադալյանը  վստահ է` իր որդուն օգտագործում են  հորը`  «Ցեղակրոն» կուսակցության նախագահ, ձերբակալված Շանթ Հարությունյանին լռեցնելու համար:

Հիշեցնենք, որ նախորդ տարի նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում Շանթ Հարությունյանն ու մի քանի համախոհներ, հեղափոխություն սկսելու նպատակով, բենզինով լի շշեր էին պայթեցրել, երբ ոստիկանները թույլ չէին տվել նրանց շարժվել Բաղրամյան պողոտա: Բախումների հետևանքով ավելի քան 2 տասնյակ մարդ բերման էր ենթարկվել: 

Չնայած Շահեն Հարությունյանի նկատմամբ կիրառվող ճնշումներին, թե՛  Շանթ Հարությունյանը, թե՛ Շահենը չեն ընկճվում  այս ամենից:

Ռուզան Բադալյանի տեղեկացմամբ՝ առաջիկայում պարզ կլինի, երբ է տեղի ունենալու դատական առաջին նիստը որդու դեմ հարուցված քրեական գործի  հետ կապված:

«Նախաքննությունն արդեն ավարտվել է, նյութերն արդեն դատական գործընթացի փուլում են: Առաջիկայում, հավանաբար, կիմանանք, թե երբ է լինելու դատական առաջին նիստը»,- եզրափակեց  տիկին Բադալյանը:

Սոնա Դավթյան




Լրահոս