Նյութեր են նախապատրաստվում ըմբիշի և Շիրակի ոստիկանապետի միջադեպի կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը նյութեր է նախապատրաստում  ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Վարդան Նադարյանի և ըմբշամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի միջև գրանցված միջադեպի  կապակցությամբ:

«Դեռևս 2014թ. մայիսի 9-ի մամուլի հրապարակումների` որպես ենթադրաբար կատարված հանցագործության մասին հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր, կատարվում են դատավարական համապատասխան գործողություններ քրեական գործ հարուցելու հիմքերը ստուգելու ուղղությամբ», – նշված է ՀՔԾ հայտարարության մեջ:




Լրահոս