Մայիսի19-ին տեղի ունեցած իրադարձությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարվա այս օրը տարբեր տարիներին տեղի են ունեցել կարևոր իրադարձություններ: Մասնավորապես.

1649թ. ստեղծվել է  Անգլիական հանրապետությունը, որը դարձավ Մեծ Բրիտանիայի հիմքը։

1712-ին Պետրոս I-ը Ռուսաստանի մայրաքաղաքը Մոսկվայից տեղափոխեց Սանկտ Պետերբուրգ:

1802 -ին Նապոլեոն Բոնապարտը սահմանեց Պատվավոր լեգեոնի շքանշանը։

1842-ին տեղի ունեցավ Գաետանո Դոնիցետիի Լինդա դի Շամունի օպերայի պրեմիերան։

1911-ին Կանադայում հիմնվեց աշխարհում առաջին ազգային այգի-պարկը։

Այս օրն են ծնվել ծնունդով ուկրաինացի ռազմական առաջնորդ Իվան Պասկևիչը, կինոդերասան և կինոռեժիսոր Համո Բեկնազարյանը, հայ բանաստեղծ, արձակագիր Վահրամ Ալազանը, հայ բանաստեղծ Մկրտիչ Կորյունը:

Եգիպտացի արձակագիր Յուսուֆ Իդրիստ նույնպես ծնվել է մայիսի 19-ին: Այս օրն են ծնվել նաև հայ դուդուկահար Արմեն Գրիգորյանը, հայ հայտնի դիրիժոր Օհան Դուրյանը, հայ ջրասուզորդ Շավարշ Կարապետյանը և այլք:




Լրահոս