Ինչպես կքվեարկեն խմբակցությունները Կենտրոնական բանկի նախագահի ընտրություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազգային Ժողովում խմբակցությունների անդամները ելույթ ունենալիս ներկայացնում էին Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Արթուր Ջավադյանի առաջադրման շուրջ իրենց տեսակետները:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրենց դիրքորոշումը կապ չունի Արթուր Ջավադյանի անձի հետ և հայտարարեց, որ ԲՀԿ-ն որոշում է կայացրել չմասնակցել ընտրությանը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ելույթ ունենալով, բարեկամական խորհուրդ տվեց չքաղաքականացվել ու հայտարարություններում քաղաքական շեշտադրումներ չանել: Ռ. Հակոբյանը  նաև տեղեկացրեց, որ իրենց խմբակցությունը  չի մասնակցելու քվեարկությանը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ  նշեց, որ Հայաստանում ստեղծվել է ծայրահեղ վատ բիզնես միջավայր, որի պատճառով բարգավաճում են մի քանի մարդ:

Նա նշեց, որ մինչև Հաշվիչ հանձնաժողովի կազմում հավասարակշռություն չլինի` ոչ մի քվեարկության չեն մասնակցի:




Լրահոս