Արմեն Աշոտյանին պարգևատրել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Եվրոպական կրթական տարածքում Հայաստանի ակտիվ դերակատարման, Բոլոնիայի գործընթացի շրջանակում արձանագրած հաջողությունների և բուհական կրթության ոլորտի զարգացմանը ցուցաբերած աջակցության համար պարգևատրվել է Կիպրոսի եվրոպական համալսարանի պատվո շքանշանով: Այս մասին հայտնում են Կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունից։

Շքանշանը հանձնել է Բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական ասոցիացիայի նախագահ Անդրեաս Օրֆանիդեսը՝ օրերս Երևանում տեղի ունեցած Բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական ասոցացիայի տարեկան ժողովի շրջանակում: 




Լրահոս