«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հովիկ Աբրահամյանի կառավարությունը երեկ ԱԺ է ներկայացրել իր ծրագիրը: Այն մի քանի ուշագրավ առանձնահատկություն ունի. չնայած Աբրահամյանը վերջերս հայտարարեց. «Մենք քիչ ենք խոսելու եւ շատ ենք անելու», պարզվում է՝ կառավարության ծրագիրը բավականին մեծ է՝ 78 էջ: Մինչդեռ Տիգրան Սարգսյանի ներկայացրած ծրագրերը 65 էջից չէին անցնում: Ուշագրավ է, որ ծրագրում բավականին մանրամասն անդրադարձել է հատկապես ՀՀ պաշտպանությանն ու արտաքին քաղաքականության ոլորտներին, նկարագրել այնտեղ իրականացվելիք ծրագրերը: Այնինչ, հենց այս երկու ոլորտները ոչ այնքան կառավարության, որքան՝ նախագահի լիազորությունների շրջանակներում են: Դժվար է ասել՝ սրանով Հ.Աբրահամյանը նախագահության հա՞յտ է ներկայացնում, թե՞, այնուամենայնիվ, որոշել է մանրակրկիտ ուսումնասիրել: Մանավանդ որ ծրագրում նա նաեւ նշել է հաղորդակցության ուղիների ապաշրջափակման մասին, իսկ դա հնարավոր է ԼՂ խնդիրը լուծելու եւ Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու դեպքում»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: