«Իրատես de facto» թերթը գրում է. «ԲՀԿ ներկայացուցիչ Ստեփան Մարգարյանն ամենեւին համաձայն չէ այն ձեւակերպմանը, թե քաղաքական առումով ԲՀԿ-ի պահվածքը «կոնչիտայություն» է, երբ սույն կուսակցությունը ոչ այն է` ընդդիմություն է, ոչ այն է` իշխանություն: Պարզապես Կոնչիտան մորուք ունի, իսկ ԲՀԿ-ն` ոչ:
Ի դեպ, պարոն Մարգարյանը հումորով տեղեկացրեց նաեւ, որ ժամանակին մորուք ունեցել է։ «Բայց երբ ձերբակալվելուց հետո դուրս եկա, տեսա, որ մորուք պահելը բոլորի համար ընդունված նորմ է դարձել, անմիջապես սափրվեցի, չնայած մեկ-մեկ զգում եմ, որ էլի ուզում եմ պահել»,- անկեղծացավ պարոն Մարգարյանը: Հիշենք՝ Ստեփան Մարգարյանը ձերբակալվել է ղարաբաղյան շարժման օրերին, որպես «այլախոհ-ընդդիմադիր»: Հարցին՝ իսկ չե՞ք ուզում կրկին զտարյուն այլախոհ-ընդդիմադիր դառնալ, ԲՀԿ գաղափարական մարտիկը պատասխանեց. «Փորձում ենք, փորձում, առայժմ չի ստացվում»: Կարող է մորուք պահելն օգնի, փորձեք՝ հորդորեցինք»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: