Ապահովագրական ընկերությունները խանգարում են երթևեկությանը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Armlur.am-ի խմբագրություն այցելած զայրացած քաղաքացին մեզ տրամադրեց Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած թեթև ավտովթարի լուսանկարները, խնդրելով անպայման հրապարակել դրանք կայքում, և ապահովագրական ընկերություններին փոխանցել իր խոսքը. «Անտանելի իրավիճակ է: Արդեն քանի ժամ Մաշտոցի պողոտան խցանված է, մինչդեռ տեղի է ունեցել ընդամենը հետևյալը, երկու մեքենա թեթև քսվել են իրար:

«Ռոսգոստրախի» գործակալներն էլ փոխանակ հնարավորինս արագ իրենց գործն անելու և հեռանալու՝  իրենց մեքենան են փողոցի ուղիղ հոծ գծի վրա կանգնեցրել՝ էլ ավելի բարդացնելով երթևեկությունը: Գոնե սրանք մի կողմ քաշվեին ու երրորդ մեքենան չավելանար: Ապահովագրական ընկերությունները մինչև վերջ հոգնեցրել են՝ դրանցից ազատվել է պետք»:

10357937_707279092678139_70208655_n

10361163_707279089344806_466839250_n

10385178_707279096011472_1826069515_n




Լրահոս