Շերիֆին խորհրդարանում կփոխարինի եզդի Ռուստամ Մախմուդյա՞նը․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին անդամ Գրիգոր Գրիգորյանին՝ Շերիֆին, խորհրդարանում փոխարինելու հարցը ԲՀԿ-ում աժիոտաժ է առաջացրել: Ըստ ԲՀԿ համամասնական ցուցակի` Գ. Գրիգորյանին ԱԺ-ում պետք է փոխարիներ ազգությամբ եզդի Ռուստամ Մախմուդյանը: Սակայն ԲՀԿ-ում ցանկանում են, որպեսզի Շերիֆին փոխարինի ոչ թե եզդի համայնքի ներկայացուցիչը, այլ Հրազդանի հացի գործարանի տնօրեն Տիգրան Ներսիսյանը: Սա առաջացրել է  եզդիների զայրույթը, որոնք նախօրեին նամակով դիմել են ԲՀԿ առաջնորդին: Հայտարարությանը միացել են «Եզդիների համախմբում», «Միդիա-Շանգալ», «Հայաստանի եզդի երիտասարդներ», «Սինջար եզդիների ազգային միավորում» եզդիական հասարակական կազմակերպությունները: Դիմումում, մասնավորապես, նշվում է. «Քանի որ հիմա կա հնարավորություն Ձեր ղեկավարած կուսակցության ցուցակով ԱԺ-ում ունենալ ազգությամբ եզդի պատգամավոր, մենք՝ Հայաստանի եզդիական համայնքի հազարավոր ներկայացուցիչներս, Ձեզ ենք դիմում խնդրանքով ու մեծ ակնկալիքով, որ այս անգամ մեր համայնքը հուսախաբ չի լինի, ու Ձեր օգնությամբ մենք վերջապես Ազգային Ժողովում կունենանք մեր ազգի ներկայացուցչին»: Բայց թե որքանով Գ. Ծառուկյանը կիրականացնի եզդիների խնդրանքը՝ ապագան ցույց կտա»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:    




Լրահոս