Ռուսաստանյան լրատվամիջոցներն օգտագործում են 25-րդ կադրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի անվտանգության ծառայության տվյալներով՝ ռուսաստանյան հեռուստաալիքներն օգտագործում են 25-րդ կադրը՝ հեռուստադիտողների վրա ազդեցություն գործելու նպատակով, ինչն արգելված է օրենքով:

Ինչպես տեղեկացնում է news.online.ua-ն, այս մասին հայտնել է ՈւԱԾ մամլո քարտուղար Մարինա Օսիպենկոն:

«Հետաքննության արդյունքում ՈւԱԾ մասնագետները հայտնաբերել են ռուսաստանյան հեռուստաալիքների կողմից կիրառվող արգելված տեղեկատվական-հոգեբանական մեթոդներ: Մասնավորապես, դա վերաբերում է «Россия 24» ընկերությանը: Դա, այսպես կոչված, «25»-րդ կադրի օգտագործումն է, որի վրա գրված է «Այրել է աջ սեկտորը», «Սպանվել են բանդերականներ», «Ազգային գվարդիան մարդասպաններ են»:

Այս կադրերը սյուժեի սովորական դիտման ժամանակ չեն երևում, սակայն պարզ երևում են առանձին կադրերի դիտման ժամանակ», – ասել է Օսիպենկոն: Նա հավելել է, որ ըստ ՈւԱԾ մասնագետների՝ հեռուստաալիքներն օգտագործում են «կիսաճշմարտության», շեշտադրումների փոփոխման, պիտակավորման և տեղեկատվության զգացմունքային մատուցման մեթոդները:




Լրահոս