ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ ՁԳՁԳՎՈՒՄ Է

Ներկայումս ընթանում է հանրապետական նշանակության Իջեւան-Բերդ ավտոճանապարհի Վազաշեն-Պառավաքար հատվածի կառուցումը, որի երկարությունը 3.2 կմ է: Ճանապարհի երթեւեկելի մասի լայնությունը լինելու է 6-7 մետր, ընդհանուր հսկողային պաստառի լայնությունը՝ 10 մ: Շրջանցիկ այս ճանապարհը գործող ճանապարհի համեմատությամբ, 1.8 կմ-ով կկրճատի երթեւեկությունը: Սակայն նոր ճանապարհի կառուցումն ավելի շատ պայմանավորված է անվտանգության նկատառումներով: 2013 թվականի ընթացքում սահմանամերձ այդ հատվածում ադրբեջանական գնդակոծությունների հետեւանքով եղել է 3 զոհ, 11 վիրավոր, որից 2-ը՝ քաղաքացիական անձ: Ճանապարհը կենսական նշանակություն ունի Բերդի տարածաշրջանի համար, քանզի այն սահմանամերձ մարզը կապում է «արտաքին աշխարհի» հետ: Բերդի տարածաշրջանը Իջեւանի հետ կապող մյուս ուղին՝ Իջեւան-Գանձաքար-Իծաքար-Նավուր-Բերդ ավտոճանապարհն անբարեկարգ է, այն ձգվում է լեռնային տարածքով եւ ձմռան ամիսներին դժվարանցանելի է: Վազաշեն-Պառավաքար սահմանամերձ, շրջանցիկ ավտոճանապարհի շինարարությունը կատարում է «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ն: Այս ընկերության տնօրեն Արծրունի Ղալումյանը հայտնեց, որ ճանապարհի անվտանգությունն ապահովելու, այն ադրբեջանական գնդակոծությունից զերծ պահելու համար կկառուցվի 205 մետր երկարությամբ պաշտպանիչ պատ, որի բարձրությունը տարբեր տեղերում 3, 4 եւ 5 մետր է: Նախկինում պաշտոնապես հայտարարվել էր, որ նոր ճանապարհը շահագործման կհանձնվի այս տարվա մայիսի վերջին, հունիսին: Արծրունի Ղալումյանը, սակայն, մեզ ասաց, որ Վազաշեն-Պառավաքար ճանապարհը կգործարկվի հուլիսի վերջին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

ՍՈՂԱՆՔԸ՝ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱ՞Ռ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մայիսի 1-ին Վայոց Ձորի մարզի ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, կապիտան, դեռեւս անհետ կորած Մերուժան Հարությունյանի՝ Տանձիկ լճում ջրահեղձ լինելը նկատել է նույն զորամասի մեկ այլ հենակետի ավագ սպա: Մեզ հասած տեղեկություններով՝ ավագ սպան լսել է օգնության կանչի ձայներ, եւ նկատելով լճում խեղդվող Մերուժանին, փորձել է փրկել նրա կյանքը, սակայն նկատելով, որ ինքն էլ է խեղդվում, շտապ լճից դուրս է եկել: Մեզ հասած տեղեկություններով՝ Մերուժանի մահվան հիմնական պատճառը նշված հատվածում օրեցօր ահագնացող սողանքն է, ինչի հետեւանքով էլ երիտասարդ կապիտանը հայտնվել է լճում:




Լրահոս