«Լեքսուսը» բախվել է վերգետնյա անցման բետոնե պատնեշին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Բաղրամյան պողոտայի եւ Կիեւյան փողոցի խաչմերուկում, մայիսի 20-ին, ժամը 05.15-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան բախվել է վերգետնյա անցման բետոնե պատնեշին եւ շրջվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:




Լրահոս