Գեղաձորում կանայք միասին են քնում․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այս ամիսների ընթացքում ՀՀ գրեթե բոլոր համայնքների բնակիչները մեկնում են Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի: Նույն պատկերն է նաեւ ՀՀ Արագածոտնի մարզի Գեղաձոր համայնքում, որտեղ տղամարդկանց գերակշիռ մասը ՌԴ-ում է: Պարզվում է, որ Գեղաձորի կանայք գիշերները միայնակ չմնալու համար հերթով հավաքվում են մեկի տանը: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Գեղաձորի համայնքապետ Յուրա Մարգարյանի հետ. «Միշտ մեր համայնքից ամեն տարի տղամարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի ու նորից հետ վերադառնում: Այս պահին ավելի քան 100 տղամարդ ՌԴ-ում է, բայց որ նրանց կանայք միմյանց տանը գիշերեն, նման բան չկա»: Իսկ, օրինակ, Էջմիածնի տարածաշրջանի գյուղացի կանայք հաճախ կատակում են, թե «գյուղում տղամարդ չկա, այդ պատճառով էլ հանգիստ կարող ենք դրսում՝ արեւի տակ, տաշտը դնել ու լողանալ»: Այստեղից մեզ մնում է եզրակացություն անել, որ հատկապես արական սեռի ներկայացուցիչների զանգվածային արտագաղթն անդրադառնում է ոչ միայն երկրի ժողովրդագրական պատկերի, այլեւ հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտների ու կենցաղի վրա»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:   


 




Լրահոս