Կրասնոյարսկում երթուղային ավտոբուսը եռման ջրով լի փոսն է ընկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրասնոյարսկում երթուղային ավտոբուսն ընկել է եռման ջրով լի փոսը, որն առաջացել է տաք ջրի խողովակի պայթելուց:

Արդյունքում 9 մարդ տուժել է, տեղեկացնում է BBC-ին:

«Առաջացած փոսի մեջ ընկել է թիվ 65 երթուղային ավտոբուսը, 9 ուղևոր տուժել են, որոնցից հինգը՝ 16-17 տարեկան: Ջերմային այրվածքներով և կտրվածքներով մարդկանց հասցնում են հիվանդանոց», – ասվում է հաղորդագրության մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան՝ ջերմաէլեկտրոկայանի փորձարկման ժամանակ: Այս տարվա հունվարին նման պատահար էր տեղի ունեցել նաև սիբիրյան մեկ այլ քաղաքում՝ Բարնաուլում, որտեղ ջրատարի վնասվածքի պատճառով առաջացած եռման ջրով փոսն էին ընկել երկու երեխա:




Լրահոս