Արամ Հարությունյանին «կպնել» չցանկացավ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության օրակարգի հարցերի քննարկումից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը  հիշեցրեց, որ  ԱԺ-ում այսօր էլ շարունակվում է  կառավարության ծրագրի   քննարկումը: «Բոլորը դեպի ԱԺ»,- ասաց  վարչապետը:

Նիստի ավարտից հետո ԱԺ շտապող   նախարարներից երկուսը` բնապահպանության և  առողջապահության նախարարներ Արամայիս Գրիգորյանն ու Արմեն Մուրադյանը պատասխանեցին լրագրողների մի քանի հարցին:

Արամայիս Գրիգորյանը, ի պատասխան հարցին` ինչպես կգնահատեք նախորդ նախարար Արամ Հարությունյանի գործունեությունը, չցանկացավ որևէ գնահատական տալ, միայն ասաց, որ ստացել է այն ժառանգությունը, որը կա:

Նախարարի խոսքով` անելիքներ շատ. «Արդեն հանդիպել ենք մի շարք հասարակական կազմակերպությունների հետ, առաջիկայում էլ նախատեսված է հանդիպում  գիտնականների  հետ: Հանդիպման նպատակն է  հստակեցնել  մեր ճանապարհը, որով առաջնորդվելու ենք»:

Ինչ վերաբերում է կադրային փոփոխություններին, նախարարն ասաց, որ այն մարդիկ, որոնք ուզում են աշխատել, կարողանում են կատարել հանձնարարությունները, նրանքկաշխատեն, իսկ եթե չեն կարողանան հանձնարարությունները կատարել, իրենց տեղը կզիջեն:

Սոնա Դավթյան




Լրահոս