Քառյակը չի մասնակցի կառավարության ծրագրի քվեարկությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի է ունեցել ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի հերթական  նիստը: ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի և «ժառանգության» ներկայացուցիչները քննարկել են կառավարության ծրագրի քվեարկության հարցը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Եկել ենք այն եզրակացության, որ պետք է պաշտպանենք մեր դիրքորոշումը քննարկումների ժամանակ ու նաև քվեարկության ժամանակ: Բնականաբար բոլորը մերժում են ներկայացված ծրագիրը և մերժելով հանդերձ մենք պայմանավորվել ենք, որ չենք մասնակցելու քվեարկությանը»,- ասաց Արմեն Ռուստամյանը և հավաելեց, որ այս քայլը նշան է առկա դժգոհության:

Արմեն Ռուստամյանը նաև նշեց, որ այս հարցը չեն քննարկել ՕԵԿ-ի հետ: Նշենք, որ կառավարության ծրագիրն այսօր կդրվի քվեարկության, ժամը 17:30-ին:




Լրահոս