ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարը Հայաստանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014 թվականի մայիսի 22-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի շենքում գործող Հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբում ԱՊՀ երկրների երիտասարդական միության նախաձեռնությամբ տեղի կունենա ռուսական պատվիրակության և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպում՝ նվիրված եվրասիական ինտեգրման ենթատեքստում միգրացիոն քաղաքականության հարցերին: Ռուսական պատվիրակությունը կղեկավարի ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին:

Հայկական կողմից քննարկմանը հրավիրված են Ազգային ժողովի պատգամավորներ, Պետական միգրացիոն ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը, պրոֆիլային կառույցների ներկայացուցիչներ և հասարակական – քաղաքական ոլորտի փորձագետներ: Ակումբի նիստի շրջանակներում կքննարկվեն երկու երկրների միգրացիոն համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև հարցեր, որոնք վերաբերում են Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածաշրջանին Հայաստանի անդամագրմանը: Պլանավորվում է երկու երկրների միգրացիոն օրենսդրության վերջին փոփոխությունների դիտարկում:

Միջոցառման մասնակիցները կարող են կարծիքներ փոխանակել միգրանտների ուսուցման և հավատարմագրման, երկքաղաքացիության ձեռքբերման և ՌԴ տարածքում միգրանտների ժամանակավոր գտնվելու հարցերի շուրջ: Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային Ժողովի շենքում Հայ – ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբը բացվել է 2013 թվականի դեկտեմբերի 3-ին՝ ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանի նախաձեռնությամբ: Հայ – ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբն իրենից ներկայացնում է հայ և ռուս պատգամավորների, ազգային խորհրդարանների աշխատակիցների միավորում, որոնց գործունեությունն ուղղված է երկու երկրների փոխգործակցության և համագործակցության ամրապնդմանը:

2014 թվականի մայիսի 22-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի շենքում գործող Հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբում ԱՊՀ երկրների երիտասարդական միության նախաձեռնությամբ տեղի կունենա ռուսական պատվիրակության և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպում՝ նվիրված եվրասիական ինտեգրման ենթատեքստում միգրացիոն քաղաքականության հարցերին: Ռուսական պատվիրակությունը կղեկավարի ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին:

Հայկական կողմից քննարկմանը հրավիրված են Ազգային ժողովի պատգամավորներ, Պետական միգրացիոն ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը, պրոֆիլային կառույցների ներկայացուցիչներ և հասարակական – քաղաքական ոլորտի փորձագետներ: Ակումբի նիստի շրջանակներում կքննարկվեն երկու երկրների միգրացիոն համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև հարցեր, որոնք վերաբերում են Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածաշրջանին Հայաստանի անդամագրմանը: Պլանավորվում է երկու երկրների միգրացիոն օրենսդրության վերջին փոփոխությունների դիտարկում:

Միջոցառման մասնակիցները կարող են կարծիքներ փոխանակել միգրանտների ուսուցման և հավատարմագրման, երկքաղաքացիության ձեռքբերման և ՌԴ տարածքում միգրանտների ժամանակավոր գտնվելու հարցերի շուրջ: Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային Ժողովի շենքում Հայ – ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբը բացվել է 2013 թվականի դեկտեմբերի 3-ին՝ ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանի նախաձեռնությամբ:

Հայ – ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբն իրենից ներկայացնում է հայ և ռուս պատգամավորների, ազգային խորհրդարանների աշխատակիցների միավորում, որոնց գործունեությունն ուղղված է երկու երկրների փոխգործակցության և համագործակցության ամրապնդմանը




Լրահոս